1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Բիզնես ստանդարդ փաթեթ

High Quality

* 7 էջ հիմնական մենյու
* Ֆոտոդարան
* Ծառայությունների բաժին
* Կայքում փնտրում
* Հետադարձ կապի ձև իմացիր ավելին...

Բիզնես պրեմիում փաթեթ

High Quality

* Արխիվային համակարգ
* Նորությունների բաժին
* Հյուրագիրք
* Աուդիո և վիդեո
* Մեկնաբանություն
իմացիր ավելին ...

Բիզնես ուլտրա փաթեթ

High Quality

* Բացառիկ դիզայն
* Ֆլեշ էլեմենտներ
* Արխիվային համակարգ
* Հյուրագիրք
* Մեկնաբանություն
իմացիր ավելին...

ջիդիզայնգրուպ - Սլայդշոու

Որոնողական համակարգեր և վեբ առաջխաղացում

Ինտերնետում անհրաժեշտ տեղեկություն հայթայթելու համար մարդիկ դիմում են որոնողական համակարգերի օգնությանը: Դրա համար որոնողական համակարգում մուտքագրվում է փնտրվող բառը կամ բառակապակցությունը, որից հետո այդ համակարգը գտնում և ներկայացնում է որոնման արդյունքները, որոնք համապատասխանում են հարցմանը: Վեբ առաջխաղացման նպատակն է հնարավորինս բարձրացնել կայքի դիրքը այս համակարգերում:
Որոնողական համակարգերի մեծ մասը յուրաքանչյուր հարցման համար երկու տեսակի արդյունք է ներկայացնում` անվճար (դրանք նաև կոչվում են սովորական) և վճարովի (գովազդային հայտարարություններ): Google-ն առանձնացնում է այդ երկու տեսակի հղումները`գովազդներն առանձնացնելով §գովազդային հղումներ¦ մակագրությամբ: Կայքը առաջխաղացնելու համար կամ պետք է մեծ գումարներ ծախսել գնելով գովազդային հայտարարություններ, կամ էլ ընտրել վեբ առաջխաղացման բազմաթիվ փաթեթներից մեկը:
Որոնողական համակարգերի հիմնական մասը կարգավորում է թե անվճար և թե վճարովի արդյունքները` իրենց վարկանիշին համապատասխան: Այլ կերպ ասած` որոնման արդյունքների էջին հղումների հաջորդական կարգը որոշվում է օգտագործողի կատարած հարցմանը` դրանց համապատասխանության աստիճանով: Առավել համապատասախանները զբաղեցնում են էջի վերևի տողերը: Հենց դա էլ վեբ առաջխաղացման կարևոր գործոններից է:
Ամեն որոնողական համակարգ յուրովի է որոշում յուրաքանչյուր տեսակի (վճարովի և անվճար) արդյունքին ներկայացված հղումների համապատասխանության աստիճանը: Դա տարբեր որոնողական համակարգերի միջև եղած հիմնական տարբերություններից մեկն է, ինչպես նաև այն հիմնական գործոններից, որը նպաստում է ինտերնետ օգտագործողի կատարած ընտրությանը, այսինքն օգտագործողը դրանով առաջնորդվելով` որոշում է, թե իր համար որոնողական որ համակարգն է հարմար ու արդյունավետ:
Google-ում այդ երկու տեսակների արդյունքները միմյանցից կախված չեն, թեև ցուցադրվում են միևնույն հարցման արդյունքում: Սովորական արդյունքների վարկանիշը որևէ կերպ չի ազդում վճարովի արդյունքների վարկանիշի վրա և հակառակը: Դրա շնորհիվ գովազդատուն որոնման վճարովի արդյունքների շարքում իր գովազդային հայտարարության համար կարող է բարձր հորիզոնական ապահովել և այդպիսով ընդլայնել իր §ներկայությունը¦ համացանցում, անգամ եթե նրա կայքը անվճար արդյունքների շարքում առաջին հորիզոնականներում չէ: Այդ առումով շատ կարևոր , թե վեբ առաջխաղացումը ինչ արդյունավետությամբ է կիրառվել նրա կայքի համար անվճար արդյունքներում առավել բարձր հորիզոնականներ ապահովելու նպատակով:
Google-ի անվճար արդյունքներում հարցման համապատասխանությունը որոշվում է ավելի քան 200 գործոններով, որոնցից մեկն էլ փնտրված էջի PageRank-ի նշանակությունն է:


 

Google APPS Reseller

GOOGLE-ի գործընկեր

 

Skype support

Հայտ ներկայացնել

Էլ-փոստ:
Վերնագիր:
Տեքստ:
Քանի աչք ունի մարդը

G Design-ը Ռադիոյով

Close